Երեկ ե՞ս էի լորձաշատ շնորհավորանքներ ուղղում Պուտինին եւ Միշուստինին․ Բագրատ Սրբազան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:03 13-06-2024
Այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք, այս մարդիկ ունեն փող, փողի տենչ, իրենց աթոռը եւ դրանից այն կողմ ոչ մի բան: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Իրենց համար ինչ արժեք ունի հայրենիք, հայոց եկեղեցի, ամենայն հայոց հայրապետ, պետություն, երազանք, իղձեր, ինչ-որ արժեքներ, բացարձակ չունի: Դուք եք հասցրել այդ վիճակին, որ հոգեւորականը ստիպված փողոց է դուրս գալու, աղաղակելու, դուք եք հասցրել»,-ասաց նա:

Բագրատ սրբազանը անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ 2018 թվկանից անհայտ էր, որ Արցախի որեւէ կարգավիճակ հնարավոր չէ, ասաց, որ Փաշինյանը ոչ միայն չի ասել այդ մասին, այլեւ 2021 թվականին կառավարության ծրագրում այլ բան էր գրում` անջատում հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայից խոսում:

«Այ ստախոս ինչի էիք գրում, մենք լրիվ ստի մեջ ենք ապրում»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե Բագրատ Սրբազանի շարժումը կապում են Ռուսաստաի հետ, սրբազանը ասաց, որ նախօրեին Փաշինյանն էր շնորհավորում Պուտինին եւ Միշուստինին. «Երեկ ե՞ս էի լորձաշատ շնորհավորանքներ ուղղում Պուտինին եւ Միշուստինին, ինքն էր չէ շնորհավորում, ինչի մասին է խոսքը: Այս սուտասանը բոլորի ծառան է, բոլոր աշխարհաքաղաքական ուժերի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, իր չսիրած Ռուսաստանի, բոլորի»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում