Հունիսի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտա 55 շենքում գողության փորձ կատարողը վիրավոր ընկած է բնակիչներից մեկի պատշգամբում։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 00։40-ի սահմաններում նշված շենքի 7-րդ բնակարանի պատշգամբում մի տղամարդ ճոպանով վերևից վայր է ընկել։
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ինչից հետո փրկարարները, պարեկերն ու ոստիկանները պատգարակով նրան իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Պարզվել է, որ այդ քաղաքացին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա Իսահակ Ա․-ն է, ով Կոմիտասի պողոտա 55 շենքի տանիքից գողության անելու նպատակով ցանկացել է պարանի օգնությամբ գաղտնի մուտք գործել նշված շենքի 3-րդ հարկի 7-րդ բնակարան, սակայն վայր է ընկել և չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել։
Նշված տան սեփականատեր, Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն կատարվածի մասին արդեն հողորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ կասկածյալը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: