Ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի բյուջեի կատարողականը
copy image url

Ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի բյուջեի կատարողականը

Ներքին 10 ամիս առաջ - 12:18 13-06-2024
ԱԺ-ն 67 կողմ․ 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով ընդունեց 2023թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը։

Քվեարկությանը մասնակցել են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դահլիճում չէին։

Նշենք, որ նախագծի համաձայն՝ հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ:

2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:

Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել 12․6%, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6%-ով:

Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը), իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1%-ը):