Հայ-ամերիկյան ամենամեծ ձեռքբերումը ՀՀ անկախությունն է
copy image url

Հայ-ամերիկյան ամենամեծ ձեռքբերումը ՀՀ անկախությունն է

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:10 13-06-2024
Հեղափոխական զարգացումներին զուգահեռ հանրային խոսույթում տարածվում են դավադրության տեսություններ, որոնք մանիպուլյատիվ թիրախներ ունեն։ Դրանցից մեկն այն է, թե միջազգային հանրությունն, ու առաջին հերթին ԱՄՆ-ն, հայ ժողովրդի դեմ են, նպաստում են Ադրբեջանի հզորացմանն ու Հայաստանի թուլացմանը, ձգտում են Ադրբեջանը դարձնել տարածաշրջանային տերություն և այլն։ Ի՞նչ նպատակով են այսպիսի հորինվածք տարածում և, ո՞րն է հայ-ամերիկյան ամենամեծ ձեռքբերումը։

Ադրբեջանին տարածաշրջանային առաջնորդ տեսնում է մեկ մարդ՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Կարելի է ենթադրել, որ ռուս-թուրք-բելառուսական հետնաբակերից են տարածվում այս հորինվածքները, թե ԱՄՆ-ն Ադրբեջանին է պաշտպանում և ձգտում է նրան դարձնել տարծաշրջանային տերություն։ Այս հորինվածքը նաև նպատակ ունի հակակրանք ներշնչելու Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի նկատմամբ։

Իսկ հայ-ամերիկյան ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է։ Այն միայն հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումը չէ։

Սառը պատերազմում հաղթողների պայմաններից մեկն այն էր, որ Արևելյան Եվրոպայի բռնազավթված երկրներն, ինչպես նաև խորհրդային 15 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը պետք է անկախություն ստանան։ Խորհրդային բռնազավթումից ազատագրվեցին բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում հայ ժողովուրդը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի անկախությունը Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ՄԹ-ի, ազատ աշխարհի երկրների միջազգային նվաճումն է։

Պակաս չէ նաև հայ ժողովրդի ներդրումը Սառը պատերազմում Չարիքի կայսրության կործանման և ժողովուրդների ազատագրման հարցում։ 1966-ին հիմնված Ազգային միացյալ կուսակցության նպատակային պայքարը Հայաստանի անկախության համար, 88-ի ազգային զարթոնքն ու Ղարաբաղյան շարժումը, անկախական բազմաթիվ կազմակերպությունները մեծ ազդեցություն են գործել մյուս ժողովուրդների վրա, որոնք իրենց հերթին ազատագրական շարժումներ են սկսել ու լցվել հույսով, որ խորհրդային բռնազավթումից ազատագրման օրը մոտենում է։ Հետևաբար՝ օրինաչափ է, որ ազատ աշխարհի երկրներն, ու առաջին հերթին՝ գերտերություն ԱՄՆ-ն պետք է մեծ ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեն Հայաստանին։

Եվ իրոք, ԱՄՆ-ն առաջիններից մեկն է ճանաչել ՀՀ անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, դեսպանատուն բացել, երկկողմ համաձայնագրեր ստորագրել։ Այս երկիրն իր ազգային բյուջեից ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է հատկացնում ՀՀ-ին, միայն այն բանի համար, որ ՀՀ-ն ժողովրդավարության ուղուց չշեղվի ու չզիջի իր անկախությունը ոչ ոքի։

ԱՄՆ-ի հայամետ դիրքորոշումը բոլորի համար տեսանելի դարձավ ՄԱԿ ԱԽ նիստում, որը հրավիրվել էր ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո։ Այդ նիստում Ադրբեջանին պաշտպանեցին ՌԴ-ն, Չինաստանը, Թուրքիան ու ևս մի քանի երկրներ։ Իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ բազմաթիվ երկրներ, աշխարհի շատ այլ երկրներ դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, պաշտպանեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները։

Հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր իշխանությունների շրջանում։ Ջերմացում է նկատվել նախագահ Սերժ Սարգսյանի տարիներին, երբ ՀՀ-ն ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություն էր վարում։ Առավել սերտացում է եղել 2022-ից, երբ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացավ, որ Մոսկվան անցել է թշնամու կողմը և սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը։ Այդ ժամանակ ՀՀ-ն արտաքին և անվտանգային հարցերում դիվերսիֆիկացման քաղաքականություն որդեգրեց։ Այս ընթացքում ստորագրվել են հայ-ամերիկյան գործակցության մի շարք համաձայնագրեր, անցկացվել են հայ-ամերիկյան զորավարժություններ։ Իսկ այս օրերին գործակցության լայն օրակարգով Երևան էր ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

Հայ-ամերիկյան հարաբերությունների դրական առաջընթաց արձանագրվեց հունիսի 11-ին, Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հերթական հանդիպման արդյունքում։ Ստորագրվեց «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը։ Այն հնարավորություն կտա զարգացնել ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը և դրական կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա։

Պարզ ասած՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության զարգացման համար անհրաժեշտ է ՀՀ և ԱՄՆ իշխանությունների քաղաքական կամքը։ Եթե գերտերույուն ԱՄՆ-ին ոչինչ չի կաշկանդում, ապա ՀՀ իշխանություններին կաշկանդում են իներցիոն վախերը, որոնք մնացել են խորհրդային բռնազավթման տարիներից։ Այս վախերով են սնվում նաև հայ-ամերիկյան փոշխահավետ գործընկերության դեմ չբարեկամների հորինած դավադրության տեսությունները, որոնք, տեսականորեն, կարող են ազդել քաղաքացու ընտրության վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»