Մեզ այսօր փորձում են համոզել, որ եթե մենք դադարենք լինել հայ, ապա մեզ կդադարեն սպանել

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:15 11-06-2024
Բաղրամյան պողոտայում է նաև քաղաքական գործիչ Արման Աբովյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Աբովյանն ասաց, որ մարդկանց կարելի է դաս 2 խմբի՝ մարդիկ, որոնք մտծաում են միայն ափսեի, իրենց զբաղեցրած պաշտոնների, գուցե լավ կոչումի շրջանակներում, իսկ մյուսների համար հայրենիքը սկսվում է Արցախից, Նախիջևանից, Կարսից։

«Հոգնել ենք կոտորվելուց։ Մեզ միշտ կոտորել են այն ժամանակ, երբ մենք հայրենիքը ասոցացրել ենք կոմֆորտի հետ, ուտելու հետ, փողի հետ»,-ասաց նա։

Աբովյանը շեշտեց, որ այս պայքարը գաղափարախոսությունների հակադրություն չէ, այլ ապրելու իրավունքի և չապրելու խաբկանքի կռիվ է։

Մանրամասները՝ տեսանյութում։