Ծառայողական ավտոմեքենան դարձել է անձնական օգտագործմա՞ն․ պարեկի ավտոմեքենայում կին է նստած

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:12 11-06-2024
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես մի կին՝ քաղաքացիական հագուստով, նստել է պարեկային ծառայողի ավտոմեքենան։

«Երբվանի՞ց է պարեկային ոստիկանության ջիպը դարձել անձնական օգտագործման ավտոմոբիլ, չգիտենք»,- ասում է նկարահանող քաղաքացին։

Ավելի ուշ, երբ պարեկը մոտենում է ավտոմեքենային, որպեսզի նստի, քաղաքացին հարց է տալիս․

«Կամանդիր ջան, ծառայողական ավտոմեքենան դարձել է անձնական օգտագործմա՞ն»։

Քաղաքացու հարցին պարեկը պատասխանում է, որ ավտոմեքենան ծառայողական է, սակայն չի մեկնաբանում, թե ինչպես է ստացվել, որ քաղաքացիական հագուստով կին է նստած ավտոմեքենայում։

Ավտոմեքենայի համարանիշը՝ 931 CX 61, թափքի համարը՝ 2454։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը