Ադրբեջանցի կորած զինծառայողի՝ Ջեյհուն Հուսեյնովի դին են գտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։ Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են այսօր առավոտյան Նախիջևանի Գյունյուտ կոչվող բնակավայրի մոտ։
Նա անհետացել էր անհայտ հանգամանքներում հունիսի 9-ին։