Պահպանողական կուսակցությունը հունիսի 14-ին այցելելու է Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր
copy image url

Պահպանողական կուսակցությունը հունիսի 14-ին այցելելու է Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Ներքին 10 ամիս առաջ - 09:44 11-06-2024
Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով Հունիսի 14-ը որպես «Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին ՀՀ օրենքը, կարևորելով հայ ժողովրդի ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համատեղ ջանքերում,

հույս է հայտնում, որ

նախընթաց 6 տարիներին ոչ մի անգամ Հունիսի 14-ին հիշատակի խոսք չասած և ծաղիկ չխոնարհած իշխանությունները, անկախության և ժողովրդավարության ջատագով ներկայացող կազմակերպություններն ու գործիչները այս տարի Հունիսի 14-ին կազմակերպված կայցելեն Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով սպանված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի անմար հիշատակին։

Պահպանողական կուսակցությունը Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր է այցելելու հունիսի 14-ին, ժամը 11-ին։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
11.06.2024թ.
Երևան»։

Ամենից շատ դիտված