Գինու փառատոնի օրերին դանակահարության 2 դեպք է տեղի ունեցել Երևանում։
Oragir.News-ի հետ զրույցում Քնչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը որոշ մանրամասներ է ներկայացրել։
Նրա խոսքով՝ դանակահարվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։
Նա նաև նշեց, որ իրականացվում է քննություն, որը կպարզի դանակահարության պատճառներն ու հանգամանքները։
Նշենք, որ դանակահարության դեպքերից մեկն ավարտվել է մահվան ելքով։
Քննչական կոմիտեի խոսնակը չցանկացավ տեղեկություն տրամադրել ՝ մահացած քաղաքացին կի՞ն է, թե՞ տղամարդ։
Գոռ Աբրահամյանը հավելեց, որ նշված դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կլինի և կտրվեն հանրությանը հետաքրքրող որոշ հարցերի պատասխաններ։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին և 9-ին Երևանում անցկացվող Գինու փառատոնի ժամանակ, Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում դանակահարություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։