Երևանի տարբեր հատվածներից քաղաքացիները պատրաստվում են երթի դեպի Հանրապետության հրապարակ
copy image url

Երևանի տարբեր հատվածներից քաղաքացիները պատրաստվում են երթի դեպի Հանրապետության հրապարակ

Ներքին 10 ամիս առաջ - 17:18 09-06-2024
«Երևանի տարբեր հատվածներում արժանապատիվ քաղաքացիները պատրաստվում են երթի դեպի Հանրապետության հրապարակ։ Այս պահին մարդիկ են կուտակվում Մատենադարանի, Հրազդան մարզադաշտի և Սասունցի Դավթի հրապարակում։

Ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի Սրբազան պայքարի Մեծ հանրահավաքը։ Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք փողոց՝ մասնակցելու Ճշմարտության հաղթանակի գործին։

Այսօրվա հանրահավաքով մենք սկսում ենք մեր Շարժման վերջնական փուլը։ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստանին։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-գրում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը։