Շունս խեղդվել է, խոզերիս՝ գետը քշել. Ալավերդու բնակիչ

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:19 09-06-2024
Ալավերդու բնակիչը Oragir.News-ի հետ զրույցում ցույց է տալիս իր ավերված տունն ու սրտի ցավով ասում․ «Մենակ լուստրերն են մնացել»։

Տան ողջ գույքը այլևս անպիտան է։ Գետը իր պատշգամբով էր հոսում։ Պատմում է, որ շենքիերեխաներին մի կերպ պատշգամբով վերև են տեղափոխել։

«Շունս խեղդվել է, խոզերիս՝ գետը քշել։ Մերուններին հանեցի, գոճիկներին գետը քշեց։ 200000 դրամ էի տվել, արաղի պղինձ առել, էդ էլ ա քշել»,- պատմում է բնակիչը։

Աղետի առաջին օրերին ընտանիքը տեղավորվել է հյուրատանը, բայց արդեն ստիպված է եղել տուն վարձել։

«Էստեղ արդեն սարքել են, բնակիչները գալու են, առաջին հարկերի բնակիչներին էլ ասում են՝ տուն վարձեք։ Տանն վարձն էլ 30-40 հազար են պատրաստ տալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված