Արամուսում «ԶԻԼ»-ը 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում. shamshyan.com
copy image url

Արամուսում «ԶԻԼ»-ը 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 20:24 08-06-2024
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա ծնված Մնացական Ասատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի 2-րդ փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին, մոտ 5 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 2-րդ տան բակում:

Վթարի հետևանքով օպերաիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: