Հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
copy image url

Հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան

Ներքին 10 ամիս առաջ - 12:15 07-06-2024
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։
Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Մարտիրոսյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև Լևոն Իսաջանյանը․ «Անհայտ անձը վաճառքի է հանել լոտ որը պարունակում է 10 միլիոն կոնտակտային տվյալ՝ տարբեր երկրներին վերաբերվող ։
Ներկա վալիդացիան որը արել եմ ցույց է տալիս առ այն, որ լոտի մեջ գոյություն ունի մոտավոր հաշվարկով 277,000 hազար համար որը վերաբերվում է ՀՀ բջջային կոդերին ։
Հավանաբար այն վերաբերվում է get contact - ի ֆուկնցիոնալկության նման հավեոելվածի pattern - ին [Հաստատված չի]։

Ինչ եմ ուզում տվյալ օրինակով հորդորեմ , երբևէ նման հավելվածներ, երբ ձեզանից ցանկանում է մուտք դեպի ձեր կոնտակների բազա ՝ ՄԻ ՏՎԵՔ։

Այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն ՝ հաստատ ։ Սա արդեն մարդկանց թվային անվտագության հիգինեայի բացակայությունից է գալիս»։