Այսօր 12 կմ հեծանվաերթ արեցինք, շատ հաճելի էր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:25 07-06-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ քաղաքացիների հետ առաջին հեծանվային զբոսանքը կայացավ:

«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ավանդույթը կարող է դառնալ շարունակական։

«Այսօր մենք 12 կմ հեծանվաերթ արեցինք Երևանի փողոցներում, շատ հաճելի էր։ Կարծես՝ կան նախադրյալներ, որ սա կդարձնենք շարունակական։ Չեմ ասում ավանդական, ավանդականը շատ ամբիցիոզ է հնչում, բայց այն, որ կլինի շարունակական, այսօրվա մասնակիցները կարծես թե համաձայն են», - նշել է վարչապետը տեսանյութում։