Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում գտնվող Շահումյան 188 շենքի բնակիչները դիմել են
Oragir.News-ին, որպեսզի իրենց քանդված փողոցը տեսքի բերեն։
Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ քաղաքապետարանից ասում են, որ ջրաշինարարն է պատասխանատուն, ջրաշինարարն էլ հստակ պատասխան չի տալիս։ Փաստն այն է, որ բնակիչների համար նոր խնդիրներ են ստեղծվել, և ինչպես բնակիչներն են ասում, հերթական անգամ աչքի ու հոնքի պատմությունն է։
Շահումյան 188 շենքի բնակիչներն ասում են` քանդել են, թող բարի լինեն սարքեն, որովհետեւ հատկապես անձրևների ժամանակ բնակիչների կյանքը մղձավանջ է դառնում։
Մանրամասները` տեսանյութում։