Քաղաքացիները ահազանգում են․ կարմիր գծերի վճարային համակարգերը չեն աշխատում
copy image url

Քաղաքացիները ահազանգում են․ կարմիր գծերի վճարային համակարգերը չեն աշխատում

Ներքին 10 ամիս առաջ - 21:17 06-06-2024
Քաղաքացիները ահազանգում են, որ կարմիր գծերի վճարային համակարգերը չեն աշխատում։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

Հարցին, թե արդյոք տ՚եղյակ է վճարային համակարգի խափանման մասին , նշեց, որ ոչ, ճշտելուց հետո կտեղեկացնի։

Կրկին կապ հաստատեցինք Կոստանյանի հետ։ Վերջինս նշեց . «Հոսանքի հետ է կապված խնդիրը, շուտով կկարգավորվի, իսկ այս մի քանի ժամվա համար քաղաքացիները չեն տուգանվի»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից կարմիր գծերի տարեկան վճարում է կազմում է 160000 դրամ։

Ամենից շատ դիտված