Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 10 ամիս առաջ - 14:07 05-06-2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ խորհրդարանում կամ դրանից դուրս քպ-ականները գլուխ են գովում, որ իրենք դիվանագիտությունը մեծ բարձունքների են հասցրել, ասեմ, որ դա միայն նրանց մի մասն է ինքնապաշտպանական նպատակներով արտահայտում:

Նրանցից շատերի համար Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, Հայաստանի ինքնիշխանության հանձնումն ու թուրք-ադրբեջանական օրակարգի մաս կազմելը կյանքի նպատակ է եղել և հիմա նրանք անշեղորեն կատարում են ու դա համարում են իրենց անձնական հաղթանակը:

Իհարկե նրանց մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում են, թե ինչի մեջ են թաթախված ու ինչպես է իրենց պատասխանատվությունն կայուն աճում, սակայն կա՛մ վախենում են դուրս գալ թեմայից կա՛մ համարում են, որ դա այլևս բան չի փոխի:

Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա»:

Ամենից շատ դիտված