Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին
copy image url

Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին

Ներքին 10 ամիս առաջ - 09:36 05-06-2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի կողմից կազմակերպվել է ազատազրկված կանանց հանդիպումն իրենց երեխաների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, տոնական միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։

Ըստ աղբյուրի՝ ծնող-երեխա հանդիպումը հիշարժան դարձնելու համար նախապատրաստվել է նվերներով լի բազմաբնույթ ծրագիր։ Երեխաներին ողջունելու են եկել մուլտհերոսներ, որոնք ուրախ կատարումներով բարձր տրամադրություն են փոխանցել մանուկներին։ Նրանց տրամադրվել են շապիկներ և գլխարկներ, հնարավորություն է տրվել դրանք նկարազարդելու մանկական երևակայությամբ և բազմաթիվ գունային երանգներով։

Նշվում է, որ ավարտին փոքրիկներն իրենց մայրերի հետ ծաղկամաններում անվանական ծաղիկներ են տնկել, որոնց խնամքը պիտի շարունակեն երեխաները՝ որպես շուտափույթ միավորման և երջանիկ ապագայի խորհրդանիշ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի