Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել․ կան մահացածներ
copy image url

Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել․ կան մահացածներ

Արտաքին 10 ամիս առաջ - 12:35 04-06-2024
Թուրքիայի կենտրոնական Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) քաղաքում SF-260D ուսումնական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի Ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ վթարի հետևանքով մահացել են օդանավի 2 օդաչուները։

Նշվում է նաև, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող SF-260D ուսումնամարզական ինքնաթիռը վարժանքի համար օդ է բարձրացել Կայսերիում գտնվող Օդային տրանսպորտի հրամանատարության 12-րդ ավիաբազայից։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են։

Միջադեպի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հայտնում։

Ամենից շատ դիտված