Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
copy image url

Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 19:47 11-10-2021

Գերմանիայի Բոնն քաղաքից ոչ հեռու փոքր ինքնաթիռ է ընկել անտառի մեջտեղում: Երկու մարդ մահացել է: Այս մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտությունը»:

Նշվում է, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Սիբենգեբիրգե լեռնային շրջանում:

Այս պահին վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու դի: Թե քանի մարդ է եղել օդանավում, հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Ավիավթարի պատճառները հետաքննվում են:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բոլիվիայում վեց մարդ է զոհվել ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով, որում եղել են Առողջապահության նախարարության աշխատակիցները: