«Ցավալիորեն պետք է անդրադառնամ, որ հատուկ վերաբերմունք կա Արցախցիների նկատմամբ, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձ է արվում ճնշել մեր քույրերին և եղաբյրներին»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ իշխանությունները գործում են փողոցային տարբեր աստիճանների մեթոդներով և մակարդակներով։
Նա տեղեկացրեց, որ հնչում են նաև արցախցիներին ուղղված խոսքեր, թե բա.«Ձեզ հյուրի պես պահեք»։
Անդրադառանալով Ստեփանակերտի և Մարտունու քաղաքապետերի կալանավորման փաստին՝ Սրբազանն ասաց. «Մարդկանց կյանքը կործանել են՝ հանկարծ ինչ-որ խնդիրեն են ստեղծում գույքի մասով, պարզ չէ, որ այն ճնշում բանեցնելու նպատակով է»։
«Առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարենք նաև մեր մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։ Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի՝ հիմնական իմաստով դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,-հայտարարեց Սրբազանը։