SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին փաստաթղթեր են փոխանցվել ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա Եվա Կ.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել իր ծանոթ Ադամ Հ.-ի հետ, ով վիճաբանության ժամանակ խնձորով հարվածել է իր ոտիքն, ինչի հետևանքով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։