Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոշ գյուղի վերջնամասում՝ դեպի «Խաչ» արձան տանող ճանապարհահատվածում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և մասամբ կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր բերված հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ու պարեկները գյուղացիների հետ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում պարզվել է, որ վարորդը Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, ով հրաժարվել է և՛ բուժօգնությունից, և՛ պարեկային ծառայությունից։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում