ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի
copy image url

ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի

Ներքին 10 ամիս առաջ - 11:01 02-06-2024
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն կազմակերպում է քաղաքացիների, սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և տեխնիկայի փոխադրումը դեպի Քարկոփ, Ճոճկան Մեծ և Փոքր Այրում բնակավայրեր։ Այդ մասին հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից․

«Մեր շարժակազմով դեպի տուժված բնակավայրեր օգնություն ցուցաբերելու համար տեղափոխվել են ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ Կապան կազմակերպության կամավորները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված