Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։
Լրագրողների հետ զրույցում բանասեր Նարինե Դիլբարյանն ասաց, որ Սրբազանի առաջնորդած շարժումը ընտրել է մաշող, ճեղքեր առաջացնող մարտավարությունը։
Ամդրադառնալով այսօր ԱԳՆ-ում տեղի ունեցած բախումներին՝ Դիլբարյանը նկատեց․ «Հիշենք Մարտի 1-ը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուներ շատ գործուն դերակատարում, թեև ինքը այն ժամանակ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ այլ թեկնածու էր, բայց ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը։ Ի դեպ, ժողովրդին հրահրելու և բախումների տանելու գործում նկատելի էր, որ ինքը ոչ թե նրանցից էր, ով մարում էր, այլ հակառակը՝ բորբոքում էր։ Կրակը բորբոքելու մարտավարությանը ինքը լավ ծանոթ է»։
Դիլբարյանը շեշտեց՝ այս ագրեսիվությունը թուլանալու նշանն է։
«Հանրային պարսավանքի ուժեղացումը քաղաքական քայլերի հետ հանգեցնելու է անհրաժեշտ նոր կառավարության ձևավորմանը»,-նկատեց նա։
Անդրադառնալով Վահե Ղազարյանի և Արարատ Միրզոյանի պահվածքին՝ Նարինե Դիլբարյանն ասաց, որ նրանք ոչ այնքան Նիկոլ Փաշինյանից են վախենում, որքան իրենք իրենցից։
Մանրամասները՝ տեսանյութում։