Սերժ Սարգսյանն արդարացվեց․ ծափահարություններ դատական նիստերի դահլիճում
copy image url

Սերժ Սարգսյանն արդարացվեց․ ծափահարություններ դատական նիստերի դահլիճում

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:23 31-05-2024
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 31-ին, դիզվառելիքի շինծու գործով դատարանը վճիռ հրապարակեց ըստ որի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն արդարացվեց։

Դատական նիստին ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Դատավոր Վահե Միսակյանի վճռով Սերժ Սարգսյանը արդարացվեց, ճանաչվեց անմեղ իրեն վերագրվող արարքների կատարման մեջ: Արդարացվեցին նաև Բարսեղ Բեգլարյանն ու մյուս ամբաստանյալները:

Մանրամասները՝ տեսանյութում