Իշխանությունը վախեցած է, և դա երևաց Սարդարապատում. Շիրակի թեմի քահանա

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:04 30-05-2024
«Եկեղեցին ուզում է իր ավանդը ներդնել պետականաշինության և պետականափրկության համար։ Հարցը վերաբերում է մեր հայրենիքին, մեր ինքնությանը, հետևաբար որևէ հայ մարդ չի կարող անտարբեր մնալ կատարվածի հետ, եթե հայ է, այլ ոչ թե հայախոս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանա Տեր Նարեկ քահանա Անտոնյանը։

Քահանայի խոսքով՝ Բագրատ Սրբազանի շարժումը լծված է հայրենափրկության գործին։

«Մենք պետականությունը հեշտ չենք ձեռք բերել, այն արյան գնով է ձեռք բերվել։ Եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, այլ Բագրատ Սրբազանը քաղաքական առաջնորդությամբ շարժում է ղեկավարում։ Եկեղեցին բարձրաձայնում է այն, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքի մեջ և ճշմարտացիորեն է բարձրաձայնում այդ մասին, և շատերը սա համարում են քաղաքականությամբ զբաղվել։ Քաղաքական գործիչները իրենց գործը լավ չեն արել, և եկեղեցին փորձում է լրացնել»,-շարունակում է Տեր Նարեկ քահանա Անտոնյանը։

Քահանայի խոսքով՝ իշխանությունը վախեցած է, և դա երևաց Սարդարապատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում