Հները չեն փոխարինվում, նորերն էլ խափանվում են. վերելակների հարցը կրկին սրվում է 
copy image url

Հները չեն փոխարինվում, նորերն էլ խափանվում են. վերելակների հարցը կրկին սրվում է 

Ներքին 10 ամիս առաջ - 18:00 30-05-2024
Երևանում բազմաբնակարան շենքերի հին վերելակների փոխարինումը նորերով տևական և անվերջ թվացող աշխատանք է դարձել։ Բազմաթիվ բնակիչներ տարիներ շարունակ սպասում են, թե երբ պիտի նորոգվի իրենց վերլակները։ Պարզվում է՝ նոր վերելակները ևս հուսալի չեն և հաճախ են խափանվում, առաջ բերում արդարացի դժգոհություններ։

2019թ. մեկնարկած նորացման փորձնական ծրագիրը դարձավ հիմնական, իր աննախադեպ ծավալներով, սակայն Ավան թաղամասի որոշ շենքերի բնակիչներ այդպես էլ չտեսան նոր վերելակները։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախընթաց տարիներին խտրական է վերաբերվել Ավան վարչական շրջանին վերաբերող ցանկացած հարցին։ Բազմաբնակարան շենքերում ներ վերելակների հարցում ևս նույն խտրական մոտեցումն է։ Նոր վերելակների իսպառ բացակայությունից բողոքում են նաև այլ թաղամասերի բնակիչներ, որոնք ֆեյսբուքում հայտարարությունների և մեկնաբանությունների ալիք են բարձրացնում։

Մասնավորապես՝ մի օգտատեր գրել է, որ երբ ահազանգում են վերելակների վարչություն, որպեսզի գան և կարգավորեն խնդիրը, վարչությունից պատասխանում են․

«Էս նորերը տենց են։ Մենակ դուք չեք։ Ծանրաբեռնված ենք։ Մի քանի օր կտևի, և այլն»։

ՔՊ-ական անգործության և անպատասխանատվության պատճառով բնակիչները ստիպված են լինում օրեր շարունակ ոտքով իջնել և բարձրանալ, բայց շարունակում են ժամանակին վճարել վերելակի պարտադիր ամսավճարը։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում մեծ խոստումներ էր տալիս Երևանի բոլոր շենքերում նոր վերելակներ տեղադրելու մասին։ Նշենք նաև, որ քաղաքապետարանը մարտի 13-ին տեղեկացրել է, որ 2024-ին ընդհանուր առմամբ նախատեսում է 500 շենքերում հին վերելակները փոխարինել նորերով։

Ամենից շատ դիտված