Արարատի մարզում բախվել են «Դեֆանս Հաուզինգ»-ի FAV-ն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են «Դեֆանս Հաուզինգ»-ի FAV-ն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 22:45 29-05-2024
Մայիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանի վարած «Զիլ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած «FAV» մակնիշի (ցեմենտավոզ) բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Գ. Շամշյանի տեղեկություններով «FAV» ավտոմեքենան հաշվառված էր Երևանում հայտնի «Դեֆանս Հաուզինգ» ընկերության հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում