Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա և չի եղել
copy image url

Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա և չի եղել

Ներքին 10 ամիս առաջ - 12:02 29-05-2024
Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել եւ չի լինի»:

«Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ապա դա կապ չունի կառավարության եւ կառավարող մեծամասնության հետ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի հետ կապված միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ Սարդարապատի միջոցառմանը Վեհափառը հրավեր չի ունեցել:

«Երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր: Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով:

Երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել են Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի հետ հնարավոր հանդիպմանը, նա նշել է, որ իրեն հանդիպելու ընթացակարգեր կան.



«Կան ձեւաչափեր, ովքեր ուզում են ինձ հետ հանդիպել, կարող են հերթագրվել»: