Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած. shamshyan.com
copy image url

Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 10:23 29-05-2024
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նորիկ Խաչատրյանի վարած «LADA» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գևորգ Մառանջյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «LADA»-ի վարորդը եղել է ոչ սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: