Այսօր Մայիսի 28-ի տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև Ապարանում՝ ի նշանավորումն մայիսյան հերոսամարտերի շարքում Բաշ-Ապարանի վճռորոշ ճակատամարտի։
1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը, շնորհիվ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերի և կամավորականների կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակների։
Ապարանն այսօր զարդարված էր եռագույն դրոշներով։ Բացված տաղավարները քաղաքացիներին և հյուրերին իրական տոնական տրամադրություն փոխանցեցին։
Տոնական միջոցառումներին մասնակցող ապարանցիները շնորհավորում են միմյանց ու բոլորին Մայիսի 28-ի լուսավոր տոնի կապակցությամբ և խաղաղություն մաղթում հայրենիքին։
Մանրամասն՝ տեսանյութում։