Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է ավտոերթը դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
copy image url

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է ավտոերթը դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Ներքին 10 ամիս առաջ - 19:37 27-05-2024
Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, մեկնարկեց ավտոերթը դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ գնալու են 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին նվիրված՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, գիշերն այնտեղ են լինելու, այնտեղ էլ նշելու են Հայաստանի անկախության օրը։

Քիչ առաջ Սրբազանը և պայքարի մասնակիցները ավտոմեքենաներով շարժվեցին դեպի հուշահամալիր։