Երևանում անհնազանդության ակցիաներից ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերված բոլոր անձինք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Բոլոր 285-ն էլ ազատ են արձակվել»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բոլոր քաղաքացիները բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։