Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժման մասնակիցներն այսօր առավոտից Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները փակել են բազմաթիվ փողոցներ, պահանջելով կառավարության հրաժարականը։
Բոլոր հատվածներում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Այսօր բերման է ենթարկել անհնազանդության ցույցերի 226 մասնակցի, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից։
-13:00
Այս պահին ցուցարարները Բագրատ Սրբազանի հետ միասին Սուրբ Աննա եկեղեցու բակում են։ Սրբազանը ներկայացնում է, թե ոստիկաններն այսօր ինչ անմարդկային բռնություններ են կիրառել շարժման մասնակիցների նկատմամբ։