Քիչ առաջ Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ բուժկենտրոն։
Oragir.News-ի տեղեկություններով՝ կնոջը Ախթալայից Ալավերդի են տեղափոխել գյուղացիները՝ անցնելով սարերով։
Ախթալայի կամուրջը ամբողջությամբ քանդված է, Դեբեդի ձախ ափի բոլոր բնակավայրերը մնացել են մեկուսացման մեջ, ուստի գյուղացիներն ստիպված են եղել կնոջը սարերով հասցնել մինչև Մադան բնակավայր, որեղից էլ շտապօգնության բրիգադը տեղափոխել է ԲԿ։
Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։