«Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին»,-իր տեսաուղերձում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատրաստակամություն հայտնելով օգնություն ցուցաբերել աղետի մեջ հայտնված քաղաքացիներին։
«Չափազանց դժվար է այսպիսի իրավիճակում լինել, բայց մեր օրակարգը պիտի ընթանա առաջ, որ առաջիկայում կանխվեն կամ լուծումներ առաջարկվեն նման աղետների դեպքում։ Ինչպես նաև կանխվեն բոլոր այն աղետները, որոնք մարդածին են և տեղի են ունենում մեր սահմաններում»,–ասաց նա՝ հայտնելով, որ այսօրվա հանրահավաքը կայանալու է