Ադրբեջանի մտքով չէր անցնի զազրելի ապօրինությամբ պատիժ նշանակել պատերազմների մասնակցի նկատմանբ
copy image url

Ադրբեջանի մտքով չէր անցնի զազրելի ապօրինությամբ պատիժ նշանակել պատերազմների մասնակցի նկատմանբ

Ներքին 10 ամիս առաջ - 23:28 25-05-2024
Փաստաբան Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի, պետք է լինի ՀՀ գրանցում ստացած, քանի որ այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական:

Հիմա ՀՀ իշխանության կողմից Ադրբեջան ճանաչված Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան, որպեսզի խուսափի 100 հազար դրամի հասնող տուգանքներից, ստիպված պետք է անվանափոխվի:

Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան Ավագանու որոշմամբ անվանափոխվել է համայքնի ղեկավարի անունով (ավագանին որոշել է, որ համայնքի ղեկավարն է ամենալեգիտիմ անձը դրա համար), բայց դրա համար ՀՀ իշխանությունը խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով կալանավորում է 65 տարեկան մարդուն:

Դե ինչ ասեմ. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի ապօրինությամբ պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ»:

Ամենից շատ դիտված