Դավիթ Բեկի փողոցում գետառի վրա տեղադրված ասֆալտապատ պանելային հատվածը փլուզվել է. երթևեկությունը դարձել է միակողմանի. shamshyan.com
copy image url

Դավիթ Բեկի փողոցում գետառի վրա տեղադրված ասֆալտապատ պանելային հատվածը փլուզվել է. երթևեկությունը դարձել է միակողմանի. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 11:59 25-05-2024
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ գետառի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:
Երթը ամբողջությամբ նշված հատվածում դարձել է միակողմանի:

Այս պահին արդեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ կոմունալ վարչության պետի գլխավորությամբ նշված հատվածում քաղաքապետարանը տեղադրում է միջազգային չափանիշներին համապատասխան լուսային հատուկ նախազգուշական ցուցանակներ, ինչը հնարավարություն կտա վարորդներին անգամ 500 մետր հեռավորությունից տեսնել, որ նշված հատվածում պետք է երթևեկութունը դանդաղեցնեն, որպեսզի չհայտնվեն փոսում:

Արդեն Տ. Ավինյանի կարգադրութամբ՝ մասնագետները գործի են անցել, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը վերացնեն, իսկ այն գուցե տևի 1-1.5 ամիս, քանի որ մեծ ծավալի աշխատանք է պահանջվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված