Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մի շարք զինվորականների
copy image url

Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մի շարք զինվորականների

Ներքին 10 ամիս առաջ - 22:50 24-05-2024
Նիկոլ Փաշինյանի առաջարկով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մի շարք զինվորականների․

-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին,
-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին,
-պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին,
-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին,
-բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։