Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետերը չեն մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին
copy image url

Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետերը չեն մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին

Ներքին 10 ամիս առաջ - 19:34 24-05-2024
Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի վարչապետները չեն մասնակցել Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հայաստանից հանդիպմանը ներկա էր Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ուզբեկստանից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովը։

Ձեզ գուցե հետաքրքրի