Պատուհաններից դուրս եկած, ազդանշաններով․ ինչպես են շրջանավարտները Երևանում նշում «Վերջին զանգ»-ը

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:00 24-05-2024
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 24-ին, ամբողջ հանրապետությունում նշվում է Վերջին զանգը: Այս տարի վերջին զանգը հնչել է 1547 կրթական հաստատություններում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանում շրջանավարտները նշում են «Վերջին զանգ»-ը ավտոմեքենաներով երթևեկելով փողոցներով․ շրջանավարտներից ոմանք դուրս են եկել մեքենաների պատուհաններից, բարձր ազդանշաններով ողջունում են անցորդներին։

Հիշեցնենք՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ժամը 14.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: