Ինչպես գիտենք, այսօր հանրապետության դպրոցներում հնչեց Վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում Վերջին զանգի միջոցառումից հետո շրջանավարտներն այցելում են եկեղեցի, հոգևոր օրհնություն ստանալու համար։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչել է 1547 կրթական հաստատություններում։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են շրջանավարտները լուսանկարվում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, օրհնություն ստանում և աղոթք անում։
Հիշեցնենք՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ժամը 12.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: