ԶԼՄ-մներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից՝ չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Կադրարային ցանկացած փոփոխության դեպքում, որպես կանոն Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս պաշտոնական տեղեկացմամբ»,– գրել է նա։
Oragir.News-ի տեղեկություններով, սակայն, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին արձակուրդ են ուղարկել, իսկ աշխատանքից ազատված գլխավոր ինժեներին հետ են կանչել աշխատանքի, ամենայն հավանականությամբ, իրավիճակը արագ հարթելու համար, մինչև վերջնական պարզաբանումներ կարողանան տալ։