Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կլինի հրատապ, մեկ անձից գնմամբ
copy image url

Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կլինի հրատապ, մեկ անձից գնմամբ

Ներքին 10 ամիս առաջ - 12:00 23-05-2024
Տավուշի մարզի Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի հրատապ, մեկ անձից գնմամբ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու ավտոմոբիլային նոր ճանապարհ, որի կառուցման աշխատանքների գնման անհետաձգելի պահանջը ծագել է արտակարգ և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով, և այդ իրավիճակից ելնելով` գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է։

«Հետևաբար, հրատապության հիմքով պայմանավորված` նախատեսվում է այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը իրականացնել մեկ անձից գնման ձևով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Այդ նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 9 մլն 613 հազար դրամ, որից 8,82 մլն դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:

Ամենից շատ դիտված