2024 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրայնել է դրա խնդրահարույց լինելը:
Փաստաբաններն ահազանգում են, որ նախագծի ընդունման հետևանքով քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունները թանկանալու են։
Մասնավորապես, ՔՊ-ն փաստաբանական ծառայությունը քաղաքացիների համար 38%-ով թանկացնում է։