ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում կայացած համերգն իրականացվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության օժանդակությամբ:
Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: