Ստեփանակերտում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի արձանը
copy image url

Ստեփանակերտում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի արձանը

Ներքին 2 տարի առաջ - 16:30 11-10-2022
Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի բրոնզաձույլ արձանը։

Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել. արցախցիները Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էին տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսայանը հայտնում է, որ գաղափարը Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին էր: Հենց նրա մտահղացմամբ ու աջակցությամբ էլ ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը հանձն է առել արձանի ստեղծումը:
Արձանի բացման որոշումը կայացվել է նրա մահից՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո:

Բացման միջոցառմանը ելույթներ են ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, Կոմիտասի «Հո՛վ արեք, սարե՜ր ջան» ստեղծագործությունը նվագել է ջութակահար Ալինա Սեյրանյանը:

Ընտանիքի ու հարազատների անունից Կարեն Սարգսյանին ու քանդակագործին երախտիքի խոսք է հղել Բ.Բաբայանի թոռը՝ Արսեն Բաբայանը:

Բորիս Բաբայանի քանդակի բացումը կատարել են Կարեն Սարգսյանն ու Արսեն Բաբայանը, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանի պատվանդանին:

Ամենից շատ դիտված