Արա՛մ Սարգսյան, մյուսների պես չեմ ասելու քեզ` Սպարապետի քույր, բայց հստակ ասում եմ` ես եղբայր չեմ ուրացել

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:22 19-05-2024
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում իր զրույցի սկզբում անդրադարձավ Արամ Զավենի Սարգսյանին` շեշտելով, որ այն, ինչ կասի, իր սկզբունքին դեմ է, բայց պետք է խոսի։

«Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինիզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ Էլ` խաչով տերտեր, չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, ասում է` թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․. Արամ Սարգսյա՛ն, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի` մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ` ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբո՛ր արձանը չեն պղծել, իմ սպարապետի՛ արձանն են պղծել, բայց եղբոր վաստակն ամբողջությամբ չեմ փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»,- ասաց նա։

Սրբազանը հիշեցրեց, թե ինչպես էր նա խոնարհվում իր աջին:

«Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էտ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմենտից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել: Այն ճանապարհը, որ դու ես անցել, ցանկացած մարդուն ամոթ կբերեր, այդ կենսագրությունը պետք է փաթաթել, ծածկել, որ մարդիկ չիմանային»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում