Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը
copy image url

Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Ներքին 11 ամիս առաջ - 16:23 19-05-2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնում մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը։ Այն մեկնարկել է Երևանի պետական կամերային թատրոնի «Fe-Show»՝ «Ֆերում շոու» ներկայացումով (բեմադրությունը՝ Սենիկ Բարսեղյան), որին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 22 ներկայացումներ:

Փառատոնային ներկայացումները տեղի են ունենում Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրու մտորումների թատրոնում: